Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Բաքվի մրցաշարի եզրափակիչ
SportՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող միջազգային WTA մրցաշարի եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Գասպարյանը 6:3, 5:7, 6:3 հաշվով առավելության է հասել իտալացի Կարան Կնապտի նկատմամբ:
Գասպարյանի մրցակիցը եզրափակիչում հայտնի կդառնա ավելի ուշ: Հայազգի թենիսիստուհու համար սա առաջին եզրափակիչն է միջազգային մրցաշարարերում: