Ուկրաինայի ամբողջականության պահպանման համար կկռվեն նաև ադրբեջանցիներ
International newsԻնչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, ուկրաինական ՊՆ-ի կազմում կստեղծվի մահմեդականներից բաղկացած գումարտակ:
Այս մասին, Orer.am-ի փոխանցմամբ, Անկարայում հայտարարել է Գերագույն ռադայի անդամ, ազգությամբ թաթար Մուստաֆա Ջեմիլևը:
Նրա խոսքերով, այդ գումարտակի կազմի մեջ կմտենեն ազգությամբ չեչեններ, թաթարներ, ուզբեկներ, ադրբեջանցիներ և այլն: Ըստ Ջեմիլևի՝ այս գումարտակի ստեղծման նպատակը Ուկրաինայի ամբողջականության պահպանումն է:
Հիշեցնենք, որ դեռևս հունիս ամսին Ջեմիլևը առաջարկել էր ստեղծել նմանատիպ մի գումարտակ: