Պայթյուն թուրքական ոստիկանական բաժանմունքի դիմաց, կա 2 զոհ և 24 վիրավոր
International newsԹուրքիայի Աղրի նահանգում ոստիկանական բաժանմունքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել և վիրավորվել են 24-ը, գրում է Trend.az-ը։
Հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 03։00-ին։ Տեղեկությունների համաձայն, պայթել է տրակտոր։
Ավելի վաղ, Anadolu գործակալությունը հաղորդել է, որ Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության Դիարբեքիրի գրասենյակի դիմաց լուսաձայնային նռնակ է պայթեցվել։