Մոուրինյո. Ֆալկաոն իր խաղով բարձրացնում է Չելսիի մակարդակը
SportԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքեր է ասել «Մոնակոյի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի մասին, ով մեկնարկող մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի անգլիական ակումբում։
«Չափազանց գոհ եմ նրա առաջին շաբաթից։ Ֆալկաոն ինձ շատ է դուր գալիս որպես ֆուտբոլիստ։ «Չելսին» լավ էր խաղում՝ ունենալով այդպիսի հարձակվող։ Նա պարզապես տղա չէ, ով գիտի, թե ինչպես գոլեր խփել. Ռադամելն իր խաղով բարձրացնում է ամբողջ թիմի մակարդակը»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը։