Ջո Բայդենը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններում. ԶԼՄ-ներ
International newsԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2016-ին կայանալիք նախագահական ընտրություններում։
Բայդենի ներկայացուցիչները կապեր են հաստատում այն խոշոր քաղաքական գործիչների և Դեմոկրատական կուսակցության հովանավորների հետ, որոնք բացարձակ աջակցություն չեն ցուցաբերում Հիլարի Քլինթոնին, գրում է The New York Times-ը։
Լրագրողների տվյալներով՝ 72-ամյա Բայդենը հայտարարել է առաջադրվելու մասին ընտանիքի, մտերիմ ընկերների և հովանավորների նեղ շրջանում, ովքեր հավաքվել են իր նստավայրում։ Սակայն աղբյուրները նշում են, որ նա դեռ վերջնական որոշում չի կայացրել, իսկ կողմնորոշվել կարող է սեպտեմբերից ոչ շուտ։
Նախկին առաջին տիկին և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին 2015թ. ապրիլին։