Խեդիրան վնասվածք է ստացել եվ շարքից դուրս մնացել
Sport
«Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան «Մարսելի» հետ կայացած ընկերական խաղում (0:2) վնասվածք է ստացել: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասել է ծունկը, ինչի պատճառով նվազագույնը մեկ ամիս խաղադաշտ դուրս չի գա:
Նշենք, որ Խեդրիան փոխարինվել էր դեռ առաջին խաղակեսում:
Այսպիսով, 28-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Լացիոյի» հետ կայանալիք Իտալիայի Սուպերգավաթի մրցավեճը: