«Ռեալը» ցանկանում է վերադարձնել Մորատային
Sportnews.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վերադարձնել Թուրինի «Յուվենտուսում» հանդես եկող իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային, հաղորդում է AS-ը: 22-ամյա ֆուտբոլիստն անցած ամռանն է Արքայական ակումբից 22 միլիոն եվրոյով տեղափոխվել իտալական ակումբ, սակայն պայմանագրում նշված է, որ «Ռեալն» իրավունք ունի այս ամռանը 30 միլիոն եվրոյով հետ գնել Մորատայի տրանսֆերը կամ 35 միլիոնով՝ հաջորդ ամռանը:
Եթե ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման «Ռեալից» տեղափոխվի Լոնդոնի «Արսենալ», ապա Մորատայի վերադարձը կդառնա իրատեսական:
Անցած մրցաշրջանում Մորատան 46 խաղում խփել է 15 գնդակ: