Ռուսաստանում ավիաշոուի ժամանակ ուղղաիթռ է կործանվել. լուսանկարներ
International newstert.am-ը գրում է.
Ռուսաստանի Ռյազանի շրջանում` «Դուբրովիչի» ավիափորձարկումների դաշտում, ավիաշոուի ժամանակ Ми-28Н ուղղաթիռ է կործանվել: Դա տեղի է ունեցել «Ավիադարտս» միջազգային մրցույթի անցկացման ժամանակ:
«Ազատաության» ռուսալեզու ծառայությունը հայտնում է, որ օդաչուներից մեկը մահացել է, մյուսը հիվանդանոցում է. նա հասցրել է կատապուլտով դուրս թռչել ուղղաթիռց:
Ականատեսները հայտնում են, որ հնարքի իրականացման ժամանակ խափանվել է ուղղաթիռի պոչը, ինչն էլ դրա կործանման պատճառ է դարձել:
«Ավիադարտս»-ին մասնակցում էր 50 անձնակազմ 4 երկրից` Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Չինաստանից:
Վթարից հետո ավիաշոուն դադարեցվել է: Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Ми-28 տիպի բոլոր ուղղաթիռների չվերթները հետաձգվել են:






.jpg)


