Մեծ Բրիտանիայում պետծառայողներին կպարտավորեցնեն հավաստել անգլերենի իրենց իմացությունը
International newsՄեծ Բրիտանիայում անգլերենի անբավարար իմացությամբ մարդիկ չեն կարողանա աշխատանք ստանալ բյուջետային կազմակերպություններում, եթե պաշտոնը հաղորդակցում է ենթադրում բնակչության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտնել են երկրի կառավարության ներկայացուցիչները:
Սեպտեմբերից հանրային առողջության կառույցում աշխատողները, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները պարտավոր կլինեն լեզվի իմացությունը ցուցադրել C մակարդակում՝ ըստ GCSE դպրոցական համակարգի:
Ղեկավարները պարտադիր պետք Է ստուգեն, որ իրենց ենթակաները «կարողանում են արդյունավետ հաղորդակցվել բնակչության հետ»: