Տասնյակ մարդիկ են զոհվել Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների հետեւանքով
International newsՔսանից ավելի մարդ Է զոհվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող հրդեհների հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ամերիկյան CNN հեռուստաալիքին:
Հրդեհների դեմ պայքարում գործի են դրված ավելի քան 9,3 հազար հրշեջներ:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Կալիֆոռնիայի նահանգի երեք օկրուգների շուրջ 12 հազար բնակիչներ են տարահանվել սաստիկ անտառային հրդեհի պատճառով:
Հուլիսի 29-ին Սան Ֆրանցիսկոյից հյուսիս ընկած Լեյքի օկրուգում բռնկած հրդեհը ընդգրկել է 18,6 հազար հեկտար տարածք՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով ավելի քան երկու անգամ եւ հասնելով Օրեգոնի նահանգի սահմաններին:
Կրակը ոչնչացրել է 24 տուն եւ 26 տնտեսական շինություն, ընդ որում, ինչպես հայտնել են Կալիֆոռնիայի հրշեջ դեպարտամենտում, սպառնալիքի տակ է եւս ավելի քան 6 հազար շենք:
Հրդեհի պատճառով փակվել են երկու մայրուղիներ:
Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը արտակարգ դրություն է հայտարարել եւ մոբիլիզացրել է Ազգային գվարդիան:
Հրշեջ դեպարտամենտում նշում են, որ կրակը տարածվում է հսկայական արագությամբ, եւ առայժմ հաջողվել է հսկողության տակ առնել հրդեհի տարածքի միայն 5 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալույթունը: