Քուրդ զինյալները Թուրքիայում ռազմական մեքենաների վրա ական են նետել
International newsԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները կրկին հարձակում են գործել թուրք զինվորականների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, զինյալներն օգոստոսի 3-ի վաղ առավոտյան ական են նետել Բիթլիս-Դիարբեքիր ճանապարհի այն հատվածին, որտեղով անցնելիս են եղել զրահապատ երկու ռազմական ավտոմեքենա:
Պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: Հարձակում գործած PKK-ի մարտիկներին հայտնաբերելու նպատակով տարածքում լայնածավալ գործողություններ են մեկնարկել: