Ադրբեջանում ոստիկանները ծանր վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ և վիրավոր
International newsԱդրբեջանի Գյորանբոյի շրջանի Գարգուչաք գյուղի տարածքում Նավթալանի շրջանի ոստիկանական բաժանմունքի 28-ամյա աշխատակից Նասիմի Քերիմովը կորցրել է իր կողմից վարվող ՎԱԶ-2107 ավտոմեքենայի ղեկավարումը եւ շրջել ավտոմեքենան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով lent.az լրատվական կայքը, արդյունքում ավտոմեքենայի երկու ոստիկան ուղեւորներից 29-ամյա Ջահիդ Թաղըեւը տեղում մահացել է, իսկ մյուսը` Դիլգամ Ասքերովը եւ Քերիմովը, ծանր վանասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանք բոլորը Նավթալանի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցներ են: Փաստի առնչությամբ Գյորանբոյի դատախազությունը հետաքննություն է սկսել:
Վերջին օրերին Ադրբեջանի մայրուղիներում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը մեծացել է: Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` վերջին երեք օրերի ընթացքում Ադրբեջանում ՃՏՊ-ների արդյունքում 20-ից ավելի մարդ է զոհվել: