Աթենքի բորսայի ինդեքսը կտրուկ ընկել Է հինգշաբաթյա ընդմիջումից հետո սակարկությունների առաջին օրը
International newsԱթենքի ֆոնդային սակարանի ֆոնդային ինդեքսը հինգ շաբաթվա ընթացքում սակարկությունների բացակայությունից հետո սակարկությունների առաջին օրն իջել Է 23 տոկոսով՝ մինչեւ 615,12 կետ: Հունաստանի ազգային բանկի բաժնետոմսերի արժեքը սակարկությունների սկզբում կտրուկ ընկել Է 30 տոկոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աթենքի ֆոնդային սակարանն աշխատանքն սկսկել Է օգոստոսի 3-ին հինգ շաբաթվա դադարից հետո, որի պատճառը կապիտալի շարժման նկատմամբ հունիսի 29-ին սահմանված վերահսկողությունն Էր: Առայժմ սակարանը կաշխատի հատուկ ռեժիմով. օտարերկրացի ներդրողների համար սահմանափակումներ չեն լինի միջոցների ծախսման հարցում, իսկ տեղացի խաղորդները գործարքները կվճարեն կանխիկ դրամով կամ Էլ արտասահմանյան բանկերից իրենց փողերի փոխանցումների հաշվին:
Ենթադրվում Էր, որ սակարանը կկարողանա աշխատել հուլիսի 29-ին կամ 30-ին, սակայն պարզվել Է, որ նախապես անհրաժեշտ Է շտկումներ մտցնել Հունաստանի բանկերի համակարգերի ծրագրերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: