Ուկրաինայի նախկին վարչապետ Ն. Ազարովը հայտարարել Է երկրի փրկության կոմիտե ստեղծելու մասին
International newsՈւկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել Է երկրի փրկության կոմիտե ստեղծելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտնել Է Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք բոլոր քաղաքացիներին, քաղաքական կուսակցություններին, արհմիութենական եւ հասարակական շարժումներին առաջարկում ենք միավորվել եւ ընդհանուր ջանքերով կարգ ու կանոն հաստատել մեր տանը&r aquo;,-հայտարարել Է նա: Ազարովի խոսքով՝ նոր ստեղծված Կոմիտեի ներկայացուցիչների մի մասին ներկայացնել չի ստացվի, քանի որ «նրանք ապրում եւ աշխատում են Ուկրաինայում, դա շատ վտանգավոր Է»:
«Կգա պահը, երբ մենք կներկայացնենք նրանց, ամենից առաջ Ուկրաինայի ժողովրդին: Կարող եմ հավատացնել, որ նրանք հայրենասերներ են, որոնք կապված չեն ո՛չ ներկայիս, ո՛չ Էլ նախկին իշխանության հետ»,- ընդգծել Է նախկին վարչապետը: «Փրկության կոմիտեն այժմ կարծում Է, որ առանց երկրի քաղաքական ղեկավարությունը փոխելու հնարավոր չԷ վերականգնել հաշտությունը: Փրկության կոմիտեն ստեղծվում Է Ուկրաինայից դուրս, դժբախտաբար, բայց ես համոզված եմ, որ մենք կվերադառնանք: Մենք դիմում ենք ուկրաինացի ժողովրդին. մենք պատրաստ ենք ստանձնելու Ուկրաինայի զարգացման վերականգնման պատասխանատվությունը»,- նշել Է Ազարովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: