Yerevan, 26.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի ժամանակ հռչակագիր է ընդունվել

Երևանում հուլիսի 2-4-ին կայացած Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի ժամանակ ընդունվել է հռչակագիր։ Այն արժանացել է համագումարի պլենար և սեկցիոն նիստերի, ինչպես նաև սատելիտային սիմպոզիումների ավելի քան 2000 մասնակցի հավանությանը։  Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի կազմ կոմիտեն ուսումնասիրել է ներկայ ացված բոլոր առաջարկությունները, որոնք ընդգրկվել են հռչակագրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հռչակագրում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցները, ամփոփելով եռօրյա աշխատանքները, հռչակում են.

Հիմնվելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վրա, վկայակոչելով 2015 թվականի հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը մենք՝ Համագումարի մասնակից բուժաշխատողներս, ևս մեկ անգամ հիշեցնում ու բարձրաձայնում ենք, որ ցեղասպանությունները չեն կարող անդրադարձ չունենալ մարդու առողջության և ներդաշնակ զարգացման վրա և հռչակում ենք. «Ոչ ցեղասպանությանը»:

Արձանագրելով, որ ոչ վարակիչ հիվանդությունները, գլխավորապես սրտանոթային, քաղցկեղը և շաքարախտը, հաշմանդամության հիմնական պատճառն են և այդ հիվանդություններով է պայմանավորված Հայաստանում բոլոր մահվան դեպքերի ավելի քան 80%-ը ու վաղաժամ մահվան դեպքերի ավելի քան 20%-ը, արտահայտում ենք մեր հանձնառությունը` առաջնահերթություն տալ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, մշակել և իրականացնել հանրային առողջապահության գիտականորեն հիմնավորված, բազմոլորտ և ծախսարդյունավետ ծրագրեր` ուժեղացնել առողջ ապրելակերպի քարոզչությունը և կրճատել ռիսկ ի այնպիսի գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը, ֆիզիկական թերակտիվությունը և ալկոհոլի չարաշահումը, առանձնահատուկ ուշադրություն դարձնել վիտամինահանքանյութային թերսնուցման հաղթահարմանը` խթանել առողջության համար նպաստավոր սննդակարգի արմատավորումը, ներդնել դեֆիցիտային վիտամիններով և հանքանյութերով սննդամթերքի հարստացման արդյունավետ ռազմավարություն, մշակել և իրականացնել աշխատանքային և շրջակա միջավայրերի առողջացման միջոցառումներ,

Ամրապնդել կանխարգելման, բուժման և խնամքի ինտեգրված ծառայությունների հասանելիությունը, հանրային առողջապահության և տեղեկատվական համակարգերը` ոչ վարակիչ հիվանդությունների բեռի ավելացման և ռիսկի գործոնների մոնիտորինգի, հանրային առողջապահության ծրագրերի ազդեցության ու արդյունավետության գնահատման ուղղությամբ, առողջության առաջնային պահպանման օղակի ներգրավվածությունն առողջության ամրապնդման և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագրերում, միաժամանակ բնակչության շրջանում ձևավորելով կանխարգելիչ ստուգումներ անցնելու մշակույթը։

Ընդլայնել անհրաժեշտ բժշկագիտական հետազոտությունների ծավալները, բարձրացնել hիվանդանոցային համակարգում բժշկական ծառայությունների որակը, մատչելիությունը և հասանելիությունը, կանխարգելման, բուժման և խնամքի ինտեգրված ծառայությունների հասանելիությունը:

Գնահատելով պետության կողմից իրականացված բազմաթիվ նպատակային ծրագրերը՝ ուղղված մայրության և մանկության առողջության պահպանմանը, և հաստատելով, որ դրանք տվել են շոշափելի արդյունքներ, փաստում ենք, որ նշանակալի նվազել են մայրական և մանկական մահացության ցուցանիշները և բարելավվել առողջության ցուցանիշները: Այսօր մոր և մանկան ծառայությունը կանգնած է նոր մարտահրավերների առջև:

Միայն միասնական ուժերով է հնարավոր հասնել արդյունքի. վերատադրողական տարիքի կանանց առողջության բարելավման` կանխարգելիչ ծրագրերի` սկսած առաջնային (սեռավարակների կանխարգելում, հանրության իրազեկում) և երկրորդային (առողջական խնդիրների վաղ հայտնաբերում և բուժում) կանխարգելումից, մինչև ժամանակակից գիտական և բժշկական նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով անպտղության դեմ պայքարելը, դրանով իսկ նպաստելով ծնելիության բարձրացմանը:

Ապահովել առողջ մայրություն, իրականացնել ծրագրեր` ուղղված մանուկների առողջության ապահովմանը և պահպանմանը` սկսած ներարգանդային կյանքից, մինչև առողջ մանկություն, պատանեկություն և չափահասություն, խթանել և դաստիարակել երիտասարդների նոր սերունդ, ում համար առողջ ապրելակերպը կդառնա կենսակերպ:

Համոզված լինելով, որ առողջապահության ոլորտի արդի գերակա և կենսական մարտահրավերը որակի ապահովման համակարգերի ներդրումն է, մենք հռչակում ենք, որ այսուհետև միասնական ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ որդեգրած պետական քաղաքականության իրականացման, այդ թվում բժիշկ- մասնագետների, միջին և կրտսեր բժշկական անձնակազմի գիտելիքների, ունակությունների շարունակական զարգացման և պետական հավաստագրման խթանման, ապացուցողական բժշկության` այդ թվում ախտորոշման ու բուժման չափորոշիչների, գործելակարգերի մշակման և ներդրման, բժշկական ծառայություններ մատուցող հաստատությունների աշխատանքի և առողջապահության ոլորտի լիակատար կանոնակարգման ուղղությամբ:

Հաստատելով, որ Հայաստանի և Սփյուռքի առողջապահության ոլորտի մասնագետների միասնությունը հզոր ներուժ է, որը կարող է բացառիկ ազդեցություն ունենալ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում՝ ստանձնում ենք ընդլայնել և խորացնել Հայաստան-Սփյուռք համագործակցությունը բոլոր հիմնական ուղղություններով` համատեղ գիտական հետազոտությունների իրականացում, հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում, բուժում և վերականգնում, բժշկագիտության զարգացում` որպես թիրախ սահմանելով սրտանոթային, ուռուցքային և էնդոկրինոլոգիական (շաքարային դիաբետ) ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը»:

 

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'