Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը մեկ ամսում 185 մլն դոլար է կորցրել
International newsԱդրբեջանի պետական նավթային հիմնադրամի ակտիվներն ընթացիկ տարվա հուլիսին 185 միլիոն դոլարով նվազել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական Report լրատվական կայքը:
Հաշվարկային ժամանակաշրջանում հիմնադրամի ակտիվները եվրոյով փոխարժեքի տարբերության հաշվառմամբ կրճատվել են 68 մլն դոլարով: Բացի այդ, նույն պատճառով ներդրումներն ավստրալական դոլարում կրճատվել են 12 մլն դոլարով, թուրքական լիրայում` 1,5 մլն դոլարով, ռուսաստանյան ռուբլով` 54 մլն դոլարով, կորեական վոնով` 17,5 մլն դոլարով:
Միաժամանակ համաշխարհային շուկայում ոսկու արժեքի անկման արդյունքում հիմնադրամի ներդրումները հուլիսին ոսկով արժեզրկվել են 86 մլն դոլարով: