ՄԱԿ-ի երկրները կփորձեն աշխարհում աղքատության խնդիրը լուծել 15 տարվա ընթացքում
International newsՄԱԿ-ի անդամ երկրները օգոստոսի 2-ին համաձայնեցրել են գլոբալ զարգացման օրակարգը 2015 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: Ինչպես սպասվում Է, 29-Էջանոց փաստաթուղթը, որի շուրջ բանակցությունները շարունակվում Էին ավելի քան երկու տարի, սեպտեմբերին կհաստատվի համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում անցկացվելիք գագաթնաժողովում, տ եղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Օրակարգում նշված են կայուն զարգացման 17 նպատակներ (ԿԶՆ)՝ նախատեսված 15 տարվա համար: Դրանցից ամենաառաջինը նախատեսում Է «աղքատության համատարած վերացում՝ իր բոլոր դրսեւորումներով»: Դրան հաջորդում են, մասնավորապես, «սովի վերացումը, պարենային անվտանգության ապահովումը» եւ առողջ կենսակերպը, սեռերի հավասարությունը, հուսալի եւ կայուն Էներգետիկայի հասանելիությունը, ինչպես նաեւ կայուն տնտեսական աճը, որը նախատեսում Է աշխատատեղերի ստեղծում: ԿԶՆ-ի իրականացումը կպահանջի սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառի 170 առաջադրանքների կատարուÕ ´:
Նոր օրակարգը հիմնվում Է Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) հաջողության վրա, որոնց իրականացումը միջազգային հանրակցությանը թույլ տվեց աղքատությունից դուրս բերել ավելի քան 700 մլն մարդու: 2000 թվականին ընդունված ութ ԿԶՆ-ը ներառում Էին աղքատության, սովի, հիվանդությունների, սեռերի անհավասարության դեմ պայքարի բնագավառի խնդիրները եւ ջրի ու սանիտարիայի հասանելիության ապահովումը:
Օրակարգի անբաժանելի մասն Է նաեւ կլիմայի վերաբերյալ նոր համաձայնագիրը, որը պլանավորվում Է ընդունել տարվա վերջին Փարիզում: Այն կգա փոխարինելու Կիոտոյի արձանագրությանը եւ կնախատեսի մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու միջոցառումներ:
«Մենք լի ենք վճռականությամբ՝ այս սերնդի կյանքի ընթացքում մարդկությանն ազատել աղքատության ճիրաններից եւ ցանկանում ենք մեր մոլորակը բուժել եւ պաշտպանել հանուն ներկա ու ապագա սերունդների,-ասված Է տեքստի ներածականում:-Մենք տրամադրված ենք ձեռնարկել համարձակ քայլեր, որոնք կենսականորեն անհրաժեշտ են աշխարհը կայուն ապագայի ուղի դուրս բերելու համար: Բոլորս միասին բռնելով այդ ուղին՝ մենք խոստանում ենք, որ ոչ ոք հետ չի մնա»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել Է երկրների կողմից կայուն սոցիալ-տնտեսական զարգացման նոր պլանի համաձայնեցումը: «Դա օրակարգ Է մարդկանց համար, աղքատության բնաջնջման գործողությունների պլան՝ դրա բոլոր չափումներով՝ անվերադարձ, համատարած, եւ հետեւում ոչ ոքի չթողնելով: Այն նպատակամղված Է խաղաղության ապահովմանը եւ բարգավաճմանը, ինչպես նաեւ գործընկերությունների ստեղծմանը՝ ի շահ մարդկանց եւ մոլորակի»,-նշել Է համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը: Նրա խոսքով՝ սեպտեմբերին, երբ փաստաթուղթը կընդունեն, սկիզբ կդրվÕ « «կայուն զարգացման նոր դարաշրջանին, որտեղ աղքատությունը արմատախիլ կարվի, բարիքներն ընդհանուր կլինեն, իսկ կլիմայի փոփոխությունների հիմնական պատճառները կհաղթահարվեն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: