Իրաքում մեկ ամսվա ընթացքում բռնությունների զոհ է դարձել ավելի քան 1300 մարդ
International newsԻրաքում ՄԱԿ-ի առաքելության աջակցության վիճակագրական տվյալներով Իրաքում հուլիսի բռնությունների զոհ է դարձել 1332 մարդ, վիրավորվել է 2018-ը:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, զոհերից 844-ը խաղաղ բնակչներ են, իսկ վիրավորների թիվը կազմում է 1616: 488 զոհերն իրաքյան անվտանգության ուժերի ներկայացուցիչներ են, այդ թվում՝ քրդական փեշմերգայի, հատուկ նշանակության ուժերի, նաև ազգային կամավորական ջոկատների անդամներ, որոնք կռվում են բանակի կողքին:
Զոհերի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Բաղդադի նահանգում՝ 1091 զոհ, Դիյալա նահանգում այն կազմել է 170, իսկ Սալահ ադ Դին նահանգում՝ 64:
Իրաքում ՄԱԿ-ի առաքելության աջակցությունը մայիսին անձանագրել էր 1466 զոհ և 1687 վիրավոր:
Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել էր 2014թ-ի հունիսից «Իսլամական պետության» հարձակումներից հետո, երբ երկրի մեկ երրորդը հայտնվել է ահաբեկիչների ձեռքում: Գրեթե ամենօրյա ահաբեկչություններն ու բռնությունները օրական տասնյակ մարդկանց կյանք են խլում: