Ведомости-ն գրում է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանը կարող է արևմտյան փոխադրողների առջև փակել իր օդային տիրույթը՝ ի պատասխան արևմտյան պատժամիջոցների: Մեդվեդևը զգուշացրել է, որ եթե Արևմուտքը խստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ապա իրենք կձեռնարկեն համարժեք պատասխան քայլեր: Եթե Ռուսաստանն արևմտյան ավիաընկերությունների համար փակի իր տիրույթը, նրանցից շատերը կսնանկանան, քանի որ նրանք արդեն իսկ գտնվում են գոյատևման շեմին: