Միջերկրականը հատող միգրանտների թիվը կհասնի 200 հազարի. Միգրացիայի միջազգային կազմակերպություն
International newsԱնօրինական միգրանտների թվաքանակը, ովքեր հատում ենՄիջերկրական ծովը՝ փորձելով Հյուսիսային Աֆրիկայից հասնել Եվրոպա, առաջիկայում կգերազանցի 200 հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄ Կ) մամուլի քարտուղար Իտայի Վիրիրին:
Նրա խոսքով՝ տարեսկզբից մոտավորապես 180 հազար միգրանտներ են փրկվել Միջերկրական ծովը հատելու փորձ կատարելիս:
«Կազմակերպությունը ենթադրում Է, որ Էլ ավելի շատ միգրանտներ կփորձեն Եվրոպայի ափեր հասնել այս ամռանը, եւ առաջիկայում նրանց թիվը կհասնի 200 հազարի նշագծին»,-նշել Է Վիրիրին:
ՄՄԿ-ի ներկայացուցիչը նաեւ նշել Է, որ տարեսկզբից Միջերկրական ծովում ավելի քան 2 հազար անօրինական ներգաղթյալ Է զոհվել:
«Դա հաստատում Է այն, որ այդ ճանապարհն առավել մահաբերն Է այն միգրանտների համար, ովքեր ավելի լավ կյանք են փնտրում: Անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում զոհվել Է 1607 միգրանտ: Ընդամենը 2014 թվականին 3279 անօրինական ներգաղթյալներ են զրկվել կյանքից»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: