Նիժնի Նովգորոդում մի քանի երեխաների անդամահատված մարմիններ են գտել
International newsՆիժնի Նովգորոդում քրեական գործ Է հարուցվել ընտանիքներից մեկում մանկահասակ երեխաների սպանության փաստով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեում, Նիժնի Նովգորոդի Նիժեգորոդյան շրջանում ապրում Էր մի ընտանիք, որտեղ դաստիարակվում Էին մինչեւ վեց տարեկան վեց երեխաներ: Հուլիսի 25-ից երեխաները դադարել են հաճախել նախադպրոցական հաստատություն, ինչի մասին նրա աշխատակիցները հայտնել են իրավապահ մամրիններին:
Բնակության վայրում ստուգում կատարելիս բնակարանի մուտքի դուռը ոչ ոք չի բացել: Հարեւանները հայտնել են, որ նախօրյակին տեսել են ընտանիքի հորը, որը գնացել Է անհայտ ուղղությամբ: Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության եւ ոստիկանության աշխատակիցները պատուհանով մտել են բնակարան եւ հայտնաբերել երեխաների անդամահատված մարմիններ:
Ներկայում պատահարի վայրում աշխատում են քննիչները: Նրանք փորձում են պարզել ընտանիքի հոր եւ մոր գտնվելու վայրը, ինչպես նաեւ պարզել այն երեխաների թիվը, որոնց նկատմամբ հանցագործություն Է կատարվել: