Լեհաստանը պատրաստ է ընդունել սիրիացի փախստականների
International newsԼեհաստանը պատրաստ է ընդունել սիրիացի 900 փախստականների:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին նշել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պիտեր Ստախանչիկը՝ ավելացնելով, որ առաքելություն կուղարկեն Լիբանանի ճամբարներ այդ հարցով զբաղվելու համար: Նա նշել է, որ Վարշավան կընդունի 900 փախստ ականների, որոնք գտնվում են Եվրամիությունից դուրս և ևս 1100-ը այլ փախստականների, ովքեր Իտալիա և Հունաստան են հասել Միջերկրական ծովով:
Ավելի վաղ Լեհաստանն ընդունել էր սիրիացի 50 քրիստոնյա ընտանիքների, ընդհանուր առմամբ 158 մարդու, այդ թվում՝ 12 երեխաներ:
Սիրիական հակամարտության 4 տարիների ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: Բացի այդ միլիոնավոր սիրիացիներ փախստական են դարձել հարևան Թուրքիայում, որտեղ նրանց թիվը գերազանցում է մեկ միլիոնը, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում և այլուր: