Վացկե. Կլոպը կարող է աշխատել «Բավարիայում»
SportԴորտմունդի «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն կարծում է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է հաջողությամբ աշխատել Մյունխենի «Բավարիայում»:
-Յուրգեն Կլոպը հիանալի տարբերակ է բարձր մակարդակի ծրագրերի համար: Ես կարծում եմ, որ նա կարող է աշխատել «Բավարիայում»,-Վացկեի խոսքը մեջբերված է գերմանական մամուլից:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դեռ չի երկարաձգել ակումբի ղեկավարության հետ գործող պայմանագիրը, ինչի արդյունքում մամուլում լուրեր են շրջանառվում՝ 2015-16թթ. մրցաշրջանց հետո Գվարդիոլան կարող է մարզել «Մանչեսթեր Սիթին», իսկ Կլոպը՝ «Բավարիան»: