Ստամբուլում քիմիական նյութերի արտահոսք է սկսվել
International newsՍտամբուլի Թուզլա թաղամասում գտնվող կաշվի արտադրության գործարարնում ի հայտ եկած հրդեհի հետևանքով սկսվել է քիմիական նյութերի արտահոսք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Նշվում է, որ արտահոսքը սկսվել է այն պատճառով, որ պայթյունը տեղի է ունեցել քիմիական նյութերով լի տանկերում:
Դեպքի վայր է ժամանել փրկարար ծառայության մի քանի հաշվարկ, գործարանի և հարակից տարածքի աշխատավայրերի աշխատակիցներն անմիջապես տարհանվել են: Գործարանից դուրս եկող դեղին ծուխը շարունակում է տարածվել մթնոլորտում: