Քերին հենակները փոխարինել Է ձեռնափայտով
International newsԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերի, որը մայիսի վերջին կոտրել Էր ոտքը, Քուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի համաժողովին ներկայացել Է առանց հենակների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քերին ոտքը կոտրել Էր Ֆրանսիայում հեծանվով զբոսնելիս: Այդ ժամանակվանից ի վեր նա քայլում Էր հենակներով: Նույնիսկ երկու օր առաջ, երբ լրագրողները նրան տեսել Էին Քատարում, ԱՄՆ-ի պետքարտուղարը չԷր կարողացել քայլել առանց բժշկական հատուկ հարմարանքներին հենվելու:
Այժմ Քերին ԱՍԵԱՆ-ի համաժողովի միջոցառումներին գնում Է՝ հենվելով ձեռնափայտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: