Վեց երեխաների սպանության մեջ կասկածվողը ներողություն Է խնդրել
International newsՕլեգ Բելովին, որին կասկածում են վեց երեխաների, կնոջ ու մոր սպանության մեջ, Կովրովի քաղաքային հիվանդանոցից ուղարկել են Նիժնի Նովգորոդի բժշկական հիմնարկություններից մեկը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Կովրովի հիվանդանոցի մի աղբյուր:
Պատասխանելով կասկածյալի հուզական վիճակի վերաբերյալ հարցին՝ Կովրովի բուժհիմնարկության ներկայացուցիչն ընդգծել Է. «Նա միայն ներողություն Էր խնդրում բոլորից»:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Բելովը, որը վիրավորվել Էր օգոստոսի 4-ին ձերբակալման ժամանակ, ուշքի Է եկել եւ պատրաստ Է տեղափոխման: