ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները
International newsԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Կուալա Լումպուրում երկկողմանի հանդիպման ժամանակ քննարկել են ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը: Նրա խ ոսքով՝ Լավրովն ու Քերրին կարևորել են Սիրիայի իրավիճակում քաղաքական լուծում գտնելու կարևորությունը: ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարաները քննարկել են նաև քիմիական զենքերի չտարածմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում Լավրովը կարևորել է «Իսլամական պետության» դեմ միասնական ճակատ ստեղծելը, որպեսզի հնարավոր լինի աջակցել ճգնաժամի լուծմանը:
Ջոն Քերրին և Սերգեյ Լավրովը տարբեր միջազգային ձևաչափերում արդեն անցկացրել են վեց երկկողմանի հանդիպում, որոնցից որոշներն անցել են փակ ձևաչափում: