Հիրոսիմայում հարգել են ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակը
International newsՕգոստոսի 6-ին Ճապոնիայում տեղի Է ունեցել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 70-րդ տարելիցի հիշատակին նվիրված սգո արարողություն, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Տեղական ժամանակով առավոտյան ժամը 8:15-ին (Երեւանի ժամանակով ժամը 03:15-ին)՝ 1945 վականի օգոստոսի 6-ին ռումբի պայթյունի ստույգ պահին, Հիրոսիմայի Խաղաղության զբոսայգում հայտարարվել Է լռության րոպե, որի համրանքը կատարվել Է Խաղաղության զանգի հարվածներով: Զոհվածների հիշատակը հարգել Է ավելի քան 55 հազար մարդ, որոնց թվում եղել են ճապոնացի քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ պատվիրակություններ 100 երկրներից:
Ելույթ ունենալով սգո արարողության ժամանակ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերին կայանալիք 70-րդ նստաշրջանում նոր բանաձեւի նախագիծ ներկայացնելու մտադրության մասին, որը միջուկային զինաթափման կոչ Է անում: «Մեր երկիրը միակն Է, որը տուժել Է միջուկային հարվածից, եւ մեզ վրա առաքելություն Է դրված անելու այնպես, որ յուրաքանչյուրն իմանա այդ զենքի հրեշավորության մասին»,- Աբեի խոսքը մեջբերում Է ՏԱՍՍ-ը:
Իր հերթին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Կիմ Վոն Սուն ընթերցել Է Պան Գի Մունի ուղերձը, որում նա նշել Է միջուկային զենքի վերացման կարեւորությունը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «Էնոլա Գեյ» B-29 ռազմավարական ռմբակոծիչը 1945 թվականի օգոստոսի 6-ին աշխարհում առաջին ատոմային ռումբը նետել Է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա: Պայթյունի հետեւանքով զոհվել Է 140 հազար մարդ: