Ֆրանսիան գաղտնի Ռուսաստանին Է փոխանցել «Միստրալների» համար վճարված գումարը
International newsՖրանսիան խստագույն գաղտնիության պայմաններում Ռուսաստանի բանկերից մեկի հաշվարկային հաշիվներին Է փոխանցել ավելի քան 1,1 միլիարդ եվրո «Միստրալ» ուղղաթիռակիրների համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդել Է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի աղբյուրներ:
Հրատարակության տվյալներով՝ գաղտնիությունը պայմանավորված Է եղել ՅՈՒԿՕՍ-ի գործի հետ կապված ռիսկերով: Ավելի վաղ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել Էր նավթընկերության նախկին բաժնետերերին վճարել 50 միլիարդ դոլար եւ կալանք Էր դրել արտասահմանում Ռուսաստանի ընկերությունների հաշիվների վրա: Ուղղաթիռակիրների համար միջոցների փոխանցման պահին փողը նույնպես կարող Էր կալանադրվել:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նախօրյակին Մոսկվան եւ Փարիզը ձեռք են բերել համաձայնություն, ըստ որի Ֆրանսիան ուղղաթիռակիրները կթողնի իրեն, իսկ Ռուսաստանին կվերադարձնի ավելի վաղ վճարված կանխավճարը եւ նավերի վրա տեղակայված կապի միջոցները: Սոսկ դրանից հետո Ֆրանսիան կդառնա նավերի լիիրավ սեփականատերը: