ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Լավրովն ընթրել Է Seroja ցուցանակով սեղանի առջեւ
International newsՔուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի անվտանգության տարածաշրջանային համաժողովի նախարարական նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած գալա-ընթրիքի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին նստեցրել են Seroja ցուցանակով սեղանի առջեւ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Facebook-ի իր Էջում գրել Է արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ մամոլի դեպարտամենտի փոխտնօրեն Մարիա Զախարովան:
Նաեւ Ռուսաստանի նախարարը լուսանկարվել Է մալայզիացի այն աղջկա հետ, որը ներկայացրել Է Ռուսաստանի Դաշնությունը:
Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, գագաթնաժողովի սկսվելուց առաջ Լավրովը շփվել Է ԱՄՆ-ի պետքարուղար Ջոն Քերիի հետ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարճատեւ խոսել են, միմյանց ձեռք սեղմել: Գագաթնաժողովի ընթացքում Լավրովը նաեւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ քննարկել Է Ուկրաինայի եւ Սիրիայի իրադրությունը: