Բենիտես. Գոհ եմ՝ կարողացա երիտասարդ ֆուտբոլիստներին գործի մեջ տեսնել
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը «Audi Cup» ընկերական մրցաշարի եզրափակիչ խաղում «Բավարիայից» նվազագույն հաշվով կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
«Գոհ եմ, որ կարողացա երիտասարդ ֆուտբոլիստներին գործի մեջ տեսնել: Բնականաբար, գոհ չեմ, որ պարտվել ենք: «Բավարիան» վերահսկում էր գնդակի տեղաշարժը, երբ սկսեցինք հավասարեցնել խաղը, արդեն ուշ էր: Մի քանի հնարավորություն ունեցանք, սակայն դրանք բավարար չէին հաղթանակի համար: Ռոնալդուն և Բենզեման այսօր չէին խաղում, ինչը բարդացնում է հարձակման գծի աշխատանքը: Սկսել ենք ավելի լավ խաղալ պաշտպանությունում, իսկ այժմ պետք է ներդաշնակություն հաստատենք բոլոր դիրքերում:
Բեյլն այս կարևոր խաղին չէր մասնակցում, քանի որ մեկ օր առաջ խաղացել էր «Տոտենհեմի» դեմ, իսկ ես չեմ ցանկանում նրա առողջությունը ռիսկի տակ դնել»,-Բենիտեսի խոսքերը մեջբերված են «As»-ից:
Մադրիդյան թիմի մարզիչը խոսել է է նաև հարձակվող Խեսե Ռոդրիգեսի մասին.
«Նա մեծ ցանկություն ունի և ֆիզիկական տեսանկյունից հիանալի վիճակում է: Հույս ունեմ, որ Խեսեն կշարունակի նույն ոգով և մրցաշրջանի ընթացքում իր լավագույն որակները կցուցադրի»,-ասել է Բենիտեսը: