Մխիթարյանն իսկական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է. «Բորուսիա»-ի մարզիչ
SportԴորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի խոսքով` Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխթիարյանն իսկական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է:
«Հենրիխ Մխիթարյանն իսկական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ումից պետք է օրինակ վերցնել: Ուրախ եմ թիմում իր պես ֆուտբոլիստ ունենալու համար: Հրաշալի է, երբ տեսնում ես, թե ինչպես է նա օգտագործում իր ներուժը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տուխելի խոսքերը մեջ է բերում «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն հաղթել է «Վոլֆսբերգեր»-ին խոշոր 5-0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ: