Ռուսաստանը նավթի հանույթով առաջին տեղն Է զբաղեցնում աշխարհում. ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարություն
International newsՌուսաստանն աշխարհում առաջին տեղն Է զբաղեցնում նավթի եւ, ԱՄՆ-ից հետո, երկրորդ տեղը բնական գազի արդյունահանման ցուցանիշով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Միացյալ Նահանգների Էներգետիկայի նախարարության Տեղեկատվական վարչության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է օգոստոսի 6-ին: «Ռուսաստանն աշխարհում նավթի (այդ թվում գազախտուցքի) խոշորագույն արտադրողն Է եւ Միացյալ Նահանգներից հետո երկրորդ տեղն Է զբաղեցնում բնական գազի արդյունահանման ցուցանիշով»,- նշված Է հայտարարության մեջ:
Վկայակոչելով ՌԴ-ի Համերկրային մաքսային ծառայությունը՝ նախարարությունը հայտնել Է, որ Ռուսաստանը 2014 թվականին «արտահանել Է օրական ավելի քան 4,7 միլիոն բարել նավթ, ներառյալ գազախտուցք»: «Ասիայի եւ Եվրոպայի երկրներն ստացել են ռուսական նավթի արտահանման ավելի քան 98 տոկոսը: Ասիային բաժին Է ընկել ածխաջրածինների 26 տոկոսը, Եվրոպան ստացել Է 72 տոկոսը»,- պարզաբանում են փորձագետները՝ ընդգծելով, որ ռուսական նավթի բաժինը Եվրամիության կողմից ներմուծվող նավթի ընդհանուր ծավալում գերազանցում Է 30 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: