Նեպալին նոր երկրաշարժ է սպառնում
International newsՄասնագետները նախազգուշացնում են Նեպալի արեւմուտքում եւ Հնդկաստանի հյուսիսում նոր հզոր երկրաշարժի մեծ վտանգի մասին:
Սեյսմոլոգների դիտարկումների համաձայն, Նեպալում այս տարվա ապրիլին ավերիչ երկրաշարժից հետո, որին զոհ գնաց մոտ 9 հազար մարդ, սեյսմիկ ակտիվությունը այդ տարածաշրջանում պահպանվում է:
Հետազոտության հեղինակները, որոնք հոդվածներ են հրապարակել Nature Geoscience եւ Science ամսագրերում, համարում են, որ նոր ստորերկրյա ցնցումները կարող են տեղի ունենալ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիից հյուսիս ընկած հատվածում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մասնագետները կոչ են անում ուժեղացնել այդ շրջաններում երկրաբանական վիճակի դիտարկումները, թեեւ առայժմ անհնար է կանխատեսել՝ երբ կսկսվի նոր երկրաշարժը: