Հնդկաստանը պատրաստվում Է միլիարդավոր դոլարներ ներդնել Իրանում
International newsԱյն պայմաններում, երբ սպասվում Է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացում, Հնդկաստանը պլանավորում Է ակտիվորեն ներդրումնել անել երկրի ենթակառուցվածքում՝ նպատակ ունենալով օգտվել Կենտրոնական Ասիայի պետությունների հարուստ ռեսուրսներից եւ նոր ճանապարհ բացել հնդկական ապրանքները Եվրոպային մատակարարելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
«Կենտրոնական Ասիայում ծավալվում Է «Մեծ խաղը», եւ Հնդկաստանը դրանում հանդես Է գալիս որպես նոր խաղորդ,-նշել Է Վուդրո Վիլսոնի Միջազգային գիտական կենտրոնի փորձագետ Մայքլ Քուգելմանը:-Հնդկաստանը վաղուց Էր հայացքն ուղղել Կենտրոնական Ասիայի կողմը»:
Հնդկական Jawaharlal Neru Port Trust եւ Kandla Port Trust պետական ընկերություններն արդեն շինարարական աշխատանքներ կատարելու պարտավորագիր են կնքել Իրանի Չահբեհար նավահանգստում, որը մեծությամբ երկրորդն Է երկրում եւ ամենամոտը Հնդկաստանին: Երկու նավամատույցների արդիականացման աշխատանքների արժեքը գնահատվում Է 85 մլրդ դոլար:
Իսկ ընդամենն Իրանը պլանավորում Է Հնդկաստանից ստանալ բազմամիլիարդ ներդրումներ, անունը չհայտնելու պայմանով նշել Է իրանցի դիվանագետը: Մասնավորապես, գոյություն ունեն 900 կիլոմետր երկարությամբ երկաթուղու կառուցման պլաններ, որը Չահբեհարից կձգվի մինչեւ Աֆղանստան, որտեղ Հնդկաստանի պողպատաձուլական ընկերությունները 11 մլրդ դոլար արժողությամբ երկաթի հանքավայրի մշակման իրավունքներ ունեն:
Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առաջարկել Էր վերանայել թուրքմենական բնական գազի մատակարարումների նախագիծը, որպեսզի տարանցումն իրականացվի Իրանի տարածքով, իսկ նավթի նախարարությունը քննարկում Է Չահբեհարի նավահանգստից մինչեւ Հնդկաստան ծովային խողովակաշարի կառուցման հնարավորությունը:
BP Plc-ի փորձագետների գնահատմամբ՝ կենտրոնասիական երկրներն ունեն աշխարհի բնական գազի հետախուզված պաշարների 11 տոկոսը, ինչպես նաեւ նավթի եւ ածխի զգալի պաշարներ: Միայն Աֆղանստանն իր բնական պաշարների արժեքը գնահատում Է 1-3 տրիլիոն դոլար:
Նավահանգիստների, երկաթուղիների եւ մայրուղիների ցանցի կառուցումն Իրանում, որից ծովով հեռավորությունը հազար կիլոմետրից պակաս Է, կարող Է զգալիորեն արագացնել Հնդկաստանի ապրանքների փոխադրումը ոչ միայն կենտրոնասիական տարածաշրջան, այլեւ Եվրոպա:
Այժմ Եվրոպա բեռներ փոխադրելու համար Հնդկաստանն ստիպված Է օգտվել օդային տրանսպորտից կամ ծովային ուղուց՝ Սուեզի ջրանցքով, քանի որ ամենակարճ ճանապարհն անցնում Է Պակիստանով, որի հետ երկիրը լարված հարաբերություններ ունի: Սակայն, ինչպես կարծում են վերլուծաբանները, Իրանում տրանսպորտային օբյեկտների կառուցումից հետո Մումբայից մինչեւ Եվրոպա ճանապարհի տեւողությունը կարող Է կրճատվել կրկնակի՝ մինչեւ 16 օր, իսկ փոխադրման արժեքը կնվազի 70 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: