MH370. ոււղեւորների ազգականները խնդրում են իրենց ուղարկել Ռեյունյոն
International newsԱնհետացած MH370 չվերթի ուղեւորների չինացի ազգականները, երրորդ օրն Է՝ բողոքի գործողություն են անցկացնում Malaysian Airlines ավիաընկերության Պեկինի կենտրոնակայանի մոտ: Նրանք Մալայզիայի իշխանություններին մեղադրում են անձեռնհասության մեջ եւ պահանջում են իրենց տանել Ռեյունյոն կղզի՝ ենթադրյալ վթարի վայր, որտեղ հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի բեկորն երը, տեղեկացնում Է BBC-ն:
Ազգականները ցանկանում են լիովին վստահ լինել, թե հատկապես որ օդանավին Է պատկանել Հնդկական օվկիանոսում հայտնաբերված բեկորը, ինչպես նաեւ համոզվել, որ ինքնաթիռի որոնումները կշարունակվեն:
Մալայզիայի վարչապետ Նաջաբ Ռազակն ավելի վաղ հայտարարել Է, որ Հնդկական օվկիանոսում ֆրանսիական Ռեյունյոն կղզու մոտ հայտնաբերված ինքնաթիռի բեկորները «միանշանակ» պատկանում են MH370 չվերթին, մինչդեռ ֆրանսիացի քննիչներն իրենց արտահայտություններում ավելի զգուշավոր են: