Մալիում հյուրանոցից 5 պատանդ է ազատ արձակվել
International newsՄալիում զինվորականներն ազատել են հյուրանոցում պատանդառված 5 անձի: Այս մասին հաղորդում է France Press-ը՝ վկայակոչելով զինվորականների շրջանում իր աղբյուրները:
Ըստ այդ տվյալների, հատուկ գործողության ընթացքում առնվազն 5 օտարերկրացի պատանդ է ազատ արձակվել, որոնց տարհանել են Բամակո: Թե կոնկրետ որ երկրի քաղաքացիներ են նրանք եղել, չի նշվում:
Գործակալության փոխանցմամբ, հյուրանոցում դեռ պատանդներ կան, զինվորականները շրջափակել են հյուրանոցը: Հաղորդվում է, որ գրոհի ժամանակ 7 մարդ է մահացել, այդ թվում զինվորականներ, հաղորդում է Gazeta-ն:
Հիշեցնենք, որ մի խումբ զինված գրոհայիններ օգոստոսի 7-ին հարձակվել են Byblos հյուրանոցի վրա, որտեղ հաճախ են օտարերկացիներ լինում, այդ թվում ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչներ: