Ալպերում հայտնաբերել են 45 տ առաջ անհետացած լեռնագնացների մարմինները
International newsՇվեյցարական Ալպերում հայտնաբերել են 1970թ. անհետացած լեռնագնացների մարմինները։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
Մասունքները հայտնաբերվել են ծովի մակարդակից 2.8 կմ բարձրության վրա՝ Մաթերհորն լեռան ստորոտին։ ԴՆԹ անալիզները պարզել են, որ դրանք ճապոնացի Միչիո Օիկավայի եւ Մասայուկի Կոբայասիի դիակներն են, որոնք անհետացել էին 1970թ. օգոստոսին, գրում է Gazeta-ն։
Հաղորդվում է, որ մասունքները հայտնաբերվել են ճապոնացի լեռնագնացների անհետանալու վայրից ոչ հեռու։ Ըստ փորձագետների՝ նրանց մահը վրա է հասել լեռնային սառույցների ակտիվ հալոցքից։