Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքական շաբաթ. թուրք-քրդական բախումները նոր արյունահեղությունների պատճառ են դառնում

International news

Թուրքիայում հուլիսից սկսված ահաբեկչություններն ու քրդերի դեմ թուրք իրավապահ մարմինների նախաձեռնած գործողությունները նոր թափով շարունակվեցին նաև օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում: Անցնող օրերին ևս թուրք-քրդական բախումների հետևանքով գրանցվեցին մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ: «Արմենպրես»-ը հետևել է նախորդ շաբաթվա իրադարձություններին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Թուրքիայի արևելյան հատվածներում վերջին շրջանում ինտենսիվ դարձած հարձակումների և ահաբեկչական գործողությունների հետևանքով տեղական իշխանությունները երկրի մի շարք շրջաններ հայտարարել են «հատուկ անվտանգության գոտի»: Աղրըի (Արարատ) նահանգապետարանը 15 օրով «ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի» է հայտարարել Արարատ և Թոնդրակ լեռների տարածքը: Օգոստոսի 4-19-ը «հատուկ անվտանգության գոտի» է հայտարարվել նաև Թունջելի (Դերսիմ) նահանգի մի շարք գավառներում:

Այս ընթացքում քուրդ զինյալները շարունակեցին իրենց գործողությունները ուժային կառույցների ներկայացուցիչների դեմ: Ահաբեկիչները զինված հարձակում են գործել Բիթլիսի Թաթվան գավառում գտնվող ռազմական հոսպիտալի վրա: Զինյալներն օգոստոսի 3-ի վաղ առավոտյան ական նետեցին Բիթլիս-Դիարբեքիր ճանապարհի այն հատվածին, որտեղով անցնելիս են եղել զրահապատ երկու ռազմական ավտոմեքենա: Այնուհետև ական նետեցին Սիլվան գավառի ճանապարհահատվածով անցնող ռազմական մեքենայի վրա, ինչի հետևանքով 2 զինվոր վիրավորվեց: Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի՝ թուրքականՍարիղամիշ գավառով անցնող հատվածում պայթյուն  որոտաց: Կարճ ժամանակ անց թուրքական իշխանությունները դրա պատասխանատվությունը կրկին դրեցին PKK-ի վրա: Մարդինում քուրդ զինյալների պայթեցրած ռումբի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվց, իսկ Շըրնաք նահանգի Արաքյոյ գյուղում քուրդ զինյալների կողմից զինվորական մեքենայի վրա գործած հարձակման հետևանքով 2 զինվոր զոհվեց: Դիարբեքիրի Քայափընար գավառում անհայտ դիմակավոր անձինք ինքնաշեն պայթուցիկով հարձակվեցին ոստիկանական կենտրոնի վրա՝ վիրավորելով մեկ ոստիկանի: Մուշ նահանգի Վարթո գավառում PKK-ի գործողություններից վիրավորվեցին 3 զինվոր: Ստեղծված իրա վիճակում հայտնի դարձավ, որ ավելի քան 6 օր փակ է Դերսիմ-Երզնկա ճանապարհը: Դերսիմի նահանգապետարանից այս առնչությամբ տարածված հայտարարության մեջ նշվել է, որ 5 օր առաջ քուրդ զինյալները, այս տարածքում կտրելով ճանապարհը և մեքենաներ հրդեհելով, ճանապարհին նաև ականներ են տեղադրել: Ելնելով ստեղծված վտանգավոր իրավիճակից՝ որոշում է կայացվել նահանգները կապող ճանապարհը փակելու վերաբերյալ:

Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը շտապ մեկնեց Բրյուսել՝ հանդիպելու Քրդստանի ժողովուրդների կոնգրեսի (Konga-Gel) համանախագահ Ռեմզի Քարթալի և Քրդական համայնքների միության (KCK) գործադիր խորհրդի անդամ Զուբեյիր Այդարի հետ:

Այդուհանդերձ, երկրում արյունահեղությունը շարունակվում էր. Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և թուրք իրավապահների միջև  տեղի ունեցած բախմանը զոհ գնաց 3 մարդ, 10-ը վիրավորվեցին, այրվեց 6 տուն: Վանի Չալդըրան գավառում անհայտ անձինք հարձակվեցին Իրանից ժամանած ուղևորափոխադրող ավտոբուսի վրա: Թուրքիայի Աղրը (Արարատ) շրջանի Դողուբայազեթ (Բայազետ) և Վանի Չալդըրան գավառները կապող ճանապարհահատվածին քրդերը 5 բեռնատար այցրեցին: Թուրքական իշխանությունները որոշում կայացրեցին ուժեղացնել հսկողությունը գազատարների և նավթատարների նկատմամբ: 

Երկրում քաոսային իրավիճակից ելնելով թուրք մտավորականները սկսեցին ահազանգել՝ պահանջելով դադարեցնել արյունահեղությունը: Շուրջ 30 թուրք հայտնի գրող, լրագրող, ակադեմիկոս և մտավորական կոչ արեցին Թուրքիայի Ազգային մեծ ժողովին արձակուրդի մեջ գտնվելու փոխարեն նիստ հրավիրել և գործի անցնել՝ հանուն խաղաղության և ժողովրդավարության: Երկրի 43 համալսարանների 202 ակադեմիկոսներ հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով անմիջապես զ ինադադար կնքել, հրաժարվել ռազմական հռետորաբանությունից և դադարեցնել բախումները երկրում:

Այս ընթացքում կոալիցիոն կառավարություն կազմելու նպատակով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունների միջև տեղի ունեցավ վերջին՝ 5-րդ հանդիպումը: Այնուհետև իշխող կուսակցության պատվիրակության անդամները նախորդ հանդիպումների արդյունքները ներկայացրին Ահմեդ Դավուվութօղլուին: Հայտնի դարձավ, որ կոալիցիայի շուրջ բանակցելու նպատակով օգոստոսի 10-ին կրկին կհանդիպենվարչապետն ու քեմալական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Այս ընթացքում քեմալականների առաջնորդը հանդես եկավ հայտարարությամբ՝ մեղադրելով Էրդողանին կոալիցիա կազմելու գործընթացը խափանելու հարցում:

Թուրքիայի ազատական փաստաբանների միության իրավաբանները հայց ներկայացրեցին «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի դեմ նրա համար, որ վերջինս վիրավորել էր մեջլիսի ընտրություններում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (ԺԴԿ) ձայն տված մարդկանց:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նախագահությամբ անցկացված Բարձրագույն ռազմական խորհրդի նիստում ընդունված որոշմամբ կադրային փոփոխություններ տեղի ունեցան թուրքական բանակի ղեկավարության կազմում:

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացություն պատրաստեց երկրի 18 լրագրողի նկատմամբ` մինչև 7,5 տարի ազատազրկելու առնչությամբ. նրանք մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ:

Ստամբուլի Սամաթիա թաղամասում 2012 թվականի դեկտեմբերի 28-ին 84-ամյա հայ տարեց Մարիցա Քյուչուքի սպանության մեղադրանքով կալանված Մուրադ Նազարյանը բանտում իրեն տեսակցության եկած ընտանիքի անդամներին եւ իր փաստաբան Էրեն Քեսքինին վերջապես պատմեց սպանության օրը տեղի ունեցած իրական իրադարձությունները:

Ամփոփեց Արաքս Կասյանը

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine