ԻՊ-ի ահաբեկիչները Սիրիայի Հոմս նահանգում քրիստոնյա ընտանիքների «որս» են սկսել
International news«Իսլամական պետության» ահաբեկիչները Սիրիայի Հոմս նահանգում նվազագույնը 60 քրիստոնյաների են գերի վերցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, ծայրահեղականներն ականապատում են Կարյատեյն քաղաքի ճանապարհները: Աղբյուրի տեղեկացմամբ ահաբեկիչները երկու օր առա ջ ներխուժել են քաղաք և քրիստոնյա ընտանիքների «որս» սկսել:
Նրանք պայթեցրել են քաղաքից փախուստի դիմող բնակիչների մեքենաներից մեկը, որի հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխաներ: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻՊ-ի ձեռքում հայտնվել են ընդհանուր առմամբ 230 գերիներ, որոնց մեծամասնությունը կանայք ու երեխաներ են: Տեղեկություններ կան, որ գերիները ասորիներ են: Ավելի վաղ՝ փետվարին, ԻՊ-ի ահաբեկիչները Հասաքեի նահանգում 235 ասորիների էին գերի վերցրել՝ գրավելով նահանգի զգալի տարածքներ:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում էՍիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորմանարդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով,որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքիտարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներումհայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալԲաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այնվերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: