Համահայկական խաղերի բասկետբոլի մրցաշարը շատ ուժեղ թիմեր է հավաքել այս տարի. Կարեն Սպենջյան
SportՀամահայկական 6-րդ ամառային խաղերին այս տարի մասնակցում են շատ ուժեղ բասկետբոլի թիմեր:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Համահայկական խաղերի ԱՄՆ Լոս Անջելեսի բասկետբոլիստ Կարեն Սպենջյանը: «Դեռևս երկու տարի առաջ կրկին այստեղ էին է և մասնակցում էին Համահոմենթմենական խաղերին, մեզ փորձելու համար: Հայաստանում խաղը դժվար է շոգի պատճառով, բայց այստեղ եկել ենք լավ պատրաստված: 4 տարի առաջ հաղթել էին Համահայկական խաղերում և ուզում ենք 6-րդ խաղերում էլ հաղթենք»,-ասաց Սպենջյանը:
Նրա խոսքով՝ այս տարի շատ ուժեղ թիմեր կան: «Համահայական այս խաղերին մասնակցում են այնպիսի ուժեղ թիմեր, որոնցից են Սոչիի, Մոսկվայի, Գլենդելի, Ֆրեզնոյի թիմերը: Շատ ուրախ եմ, որ հայեր կան, ովքեր շատ լավ են բասկետբոլ խաղում»,-եզրափակեց նա:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով ուղևորվեց մայրաքաղաք Երևան: Համահայկական ամառային 6-րդ խաղերը անցկացվում են օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևերին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Խաղերն աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ, այլ նաև մասնիկներիցների քանակով, որը գերազանցում է 6350-ը: