Ադրբեջանի ռազմածովային ուժերը խայտառակ են եղել «Կասպից ծով - 2015»-ին
International newsԱդրբեջանական Haqqin.az-ը գրում է, որ Ղազախստանում անցկացվող «Կասպից ծով - 2015» մրցման ժամանակ Ադրբեջանի ռազմածովային ուժերի թիմը ձախողում է ունեցել, ինչը աղբյուրը անվանում է «մեր խայտառակություն»:
Ըստ այդմ` «Կասպից ծով - 2015»-ում ի տարբերություն այլ մասնակիցների` Ռուսաստանի ու Ղազախստանի թիմերի, ադրբեջանցիները չեն կարողացել խոցել նախանշված թիրախը: Խոսքը մի քանի թիրախների մասին է, այդ թվում` ավիացիոն ռումբի, լողացող ականի և փոքր չափերի ծովային թիրախի:
Ադրբեջանի ՊՆ-ի կողմից այս մրցմանը ուղարկվել էր այդ երկրի ռազմածովային ուժերի G-124 ռազմանավի անձնակազմը:
Աղբյուրը հիշեցնում է, որ սա ադրբեջանցի զինվորականների երկրորդ տապալումն է Ղազախստանում: Առաջին նավը, որով ադրբեջանցիները մեկնել էին մրցման, պարզվել էր նավագնացության ենթակա չէ: