Սիմեոնե. Օգոստոսն ինձ միշտ ստիպում է նյարդայնանալ
SportՄադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոստովանել է, որ չի սիրում օգոստոսը տրանսֆերային պատուհանի պատճառով։ Նշենք, որ ամռանը մի շարք ակումբներ հետաքրքրվում էին Կոկեի, Դիեգո Գոդինի, Յան Օբլակի եւ Անտուան Գրիզմանի ծառայություններով։
«Ֆուտբոլում ամենավտանգավորն օգոստոսն է։ Անընդհատ պետք է ուշադիր լինենք։ Հույս ունեմ, որ անկանխատեսելի ոչինչ տեղի չի ունենա։ 99 տոկոսով թիմի համալրումն ավարտված է։ 100 տոկոսով այն կավարտվի օգոստոսի 31-ին։ Քանի դեռ տրանսֆերային պատուհանը բաց է, ոչնչում չեք կարող վստահ լինել։ Օգոստոսն ինձ միշտ ստիպում է նյարդայնանալ»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է «Marca»-ն։