Ճապոնիայի կայսրուհին սրտի խնդիրներով հոսպիտալացվել է
International newsՃապոնիայի կայսրուհի Միտիկո Սյոդային այսօր հիվանդանոց են տեղափոխել։ Ենթադրվում է, որ նա սրտային կորոնար հիվանդություն ունի (սրտի իշեմիկ հիվանդություն), ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, այս մասին հայտնել են Կայսերական տան ներկայացուցիչները։
80-ամյա Միտիկոն տեղափոխվել է Տոկիոյի համալսարանին կից գործող հիվանդանոց։ Այնտեղ նրան համակարգչային տոմոգրաֆիա կանեն և անալիզներ կվերցնեն՝ ճշգրիտ ախտորոշելու համար։
Կայսրուհու մոտ սրտի հետ խնդիրներ են առաջացել 2015-ի հունիսին, երբ նա սկսել է բողոքել կրծքավանդակի ցավերից։
Ալյուրի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկի ղեկավարի դուստր Միտիկո Սյոդան ամուսնացել է թագաժառանգ արքայազն Ակիհիտոյի հետ 1959-ին՝ դրանով կոտրել է դարավոր ավանդույթը, որ թագավորական ընտանիքի անդամները պետք է ամուսնանան բացառապես արիստոկրատիայի ներկայացուցիչների հետ։
Նա կայսրուհի է դարձել 1989-ին, ունի երկու որդի՝ Նարուհիտոն և Ակիսինոն, և մեկ դուստր՝ Սայակոն։