Նյու Յորքի նահանգում թեթեւ շարժիչանի օդանավի կործանումից 4 մարդ է զոհվել
International newsՆյու Յորքի նահանգի հյուսիսում՝ Ադիրոնդակի լեռներում, կործանվել է թեթեւ շարժիչանի մի ինքնաթիռ, որի 4 ուղեւորները զոհվել են, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանությունը։
Տեղական իշխանությունները քաղաքացիական օդանավի կործանման մասին տեղեկությունը ստացել էին ուրբաթ տեղական ժամանակով ժամը 18։30-ին։ Օդանավի եւ զոհերի մասունքները հայտնաբերվել են Ադիրոնդակի օդանավակայանից ոչ հեռու, գրում է ՏԱՍՍ-ը։