Գերմանիայում գրանցվել է 1881-ից ի վեր օդի ամենաբարձր ջերմաստիճանը
International newsԳերմանիայի օդերևութաբանական ծառայությունն այս տարի արդեն երկրորդ անգամ ռեկորդային շոգ է գրանցել երբ Կիցինգենում ջերմաստիճանը հասել է +40.3C աստիճանի, գրում է ru.tsn.ua-ը։
Դա ամենաբարձր ջերմաստիճանն է 1881 թվականից ի վեր, երբ երկրում սկսել են արձանագրել օդի ջերմաստիճանը։
Մինչև նոր ռեկորդը Գերմանիայում ամենաբարձր ջերմաստիճանը հասել էր +40.2C-ի, որը նաև գրանցվել էր 1983-ին՝ Գերմերսդորֆում, 2003-ին՝ Կարլսրուեում և 2003-ին՝ Ֆրայբուրգում։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Իրանի Բանդերե Մահշար քաղաքում օդի ջերմաստիճանը հասել էր +67.8C աստիճանի։