Ադրբեջանում ծեծելով սպանել են լրագրողի՝ ֆուտբոլիստին քննադատելու համար
International newstert.am-ը գրում է.
Ադրբեջանում լրագրող Ռասիմ Ալիևին մահու չափ ծեծի են ենթարկել մարդիկ, ովքեր ներկայացել են որպես նրա կողմից քննադատության ենթարկված ֆուտբոլիստի ազգականներ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` Ալիևը սոցցանցում գրառում է հրապարակել, որում քննադատել է ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովին: Դրանից հետո լրագրողին ծեծի են ենթարկել, որից հետո ստացված վնասվածքներից վերջինս մահացել է հիվանդանոցում:
Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը, միջադեպից հետո ֆուտբոլիստը պատմել է, որ Fecabook սոցցանցում կատարված գրառման մեջ լրագրողն իրեն անդաստիարակ և անբարոյական է անվանել լրագրողի հասցեին ցույց տված ժեստի պատճառով, որից հետո նա զանգահարել է Ալիևին, նրանք զրուցել են և հասկացել միմյանց:
Մինչդեռ լրագրողը մահից առաջ հասցրել է պատմել, որ ֆուտբոլիստի հետ հեռախոսազրույցից առաջ իրեն զանգել է որպես ֆուտբոլիստի եղբայր ներկայացած անձնավորությունը և վիրավորել իրեն:
Ֆուտբոլիստի հետ հեռախոսազրույցից հետո կրկին զանգահարել է նույն մարդը և խնդրել հանդիպել` ներողություն խնդրելու համար: Հանդիպման ժամանակ նրա հետ եղել են ևս երկու հոգի և ծեծի են ենթարկել Ալիևին: