Հուսիթ ապստամբները արտակարգ դրություն են սահմանել Եմենի մայրաքաղաքում
International newstert.am-ը գրում է.
Հուսիթ ապստամբները, ում վերահսկողության տակ է գտնվում Եմենի մայրաքաղաք Սանան, քաղաքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Al Arabiya-ին հղումով, արտակարգ դրությունն ուժի մեջ է մտել կիրակի գիշերը:
Բացի այդ, հուսիթները քաղաքում նոր վերահսկիչ անցակետեր են տեղակայել: Սանայի մի շարք շրջաններում նաև բախումներ են սկսվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հուսիթները պայթեցրել են Եմենի ռազմաբազան: Պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել: