ԱՄՆ-ն կործանիչներ է ուղարկում Թուրքիա` ԻՊ-ի դեմ պայքարի համար
International newstert.am-ը գրում է.
ԱՄՆ-ն Թուրքիայում տեղակայված ռազմաբազա է ուղարկում F-16 կործանիչները` «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար:
«ԱՄՆ Ռազմաօդային ուժերին պատկանող F-16 տեսակի 6 կործանիչ է ուղարկվել Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազա` ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին աջակցելու համար»,- այս մասին Twitter-ում տեղեկացրել է ՆԱՏՕ-ին կից ԱՄՆ առաքելությունը: