Ջիհադականները մտադիր են պայթեցնել թագուհուն Լոնդոնում անցկացվելիք տոնակատարության ժամանակ. Daily Mail
International newstert.am-ը գրում է.
Բրիտանացի ջիհադականները ծրագրում են պայթեցնել թագուհուն հաջորդ հանգստյան օրերին անցկացվելիք միջոցառման ժամանակ, որը նվիրված է լինելու Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-րդ տարեդարձին:
Daily Mail-ի հաղորդմամբ` ոստիկանությունն ու Ռազմական հետախուզությունը խելահեղ մրցավազք են սկսել` կանխելու սպանության դավադրությունը, որը ղեկավարվում է Սիրիայից «Իսլամական պետություն» խմբավորման հրամանատարների կողմից:
Ըստ պարբերականի տեղեկության` ծայրահեղականների մտադրությունը շաբաթ օրը Կենտրոնական Լոնդոնում պայթյուն իրականացնելն է Ճապոնիայում տարած հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ:
Պարբերականի աղբյուրների խոսքով` հատուկ վտանգի տակ է գտնվում թագուհին, ով հավելյալ անվտանգության միջոցառումների կարիք կունենա հանգստյան օրերին: